Շանթ Խաչատրյանը` ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունունում Հայաստանի հավաքականը նվաճեց հերթական մեդալը:
Մեր 72 կգ քաշային ըմբիշ Շանթ Խաչատրյանն այսօր կայացած 3-րդ տեղի համար գոտեմարտում տուշեով հաղթանակ տարավ շվեդ Պերսոնի նկատմամբ և դարձավ բրոնզե մեդալակիր:
Մինչ այդ Հայաստանի համար այս մրցաշարում մեդալ էին նվաճել նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը (արծաթ) և 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը (բրոնզ):
Նոյեմբերի 5-ից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային ըմբիշները:
Կարծիքներ