Microsoft-ը սկսել է հեռացնել Flash-ը Windows-ից
Microsoft-ը թարմացում է թողարկել, որը հեռացնում է Adobe Flash Player-ը (AFP), հայտնում է Windows Latest պարբերականը:
Լրագրողները նկատել են, որ ընկերությունը սկսել է ծավալել KB4577586 մինորային ափդեյթը, որի գլխավոր կոչումն է համակարգից ոչ ակտիվ բաղադրիչները հեռացնելը: Թարմացումը, մասնավորապես, ՕՀ-ն կմաքրի Adobe Flash Player-ից եւ ծրագրային ապահովման հետքերից: Ափդեյթը բոլոր օգտատերերին հասանելի կլինի առաջիկա մի քանի շաբաթներին Թարմացման կենտրոնի միջոցով:
Հեղինակներն ուշադրություն են դարձրել, որ KB4577586-ը պարտադիր ափդեյթ չէ, սակայն այն ավտոմատ տեղադրվում է Windows-ի վերջին թարմացումները ստուգելու ժամանակ: Տեղադրման գործընթացը տեւում է 5 րոպեից ոչ ավելի, որից հետո ՕՀ-ն օգտատիրոջը կխնդրի համակարգիչը վերբեռնել: Վերբեռնումից հետո Flash Player-ը եւ Adobe ծրագրային ապահովման բոլոր բաղադրիչները համակարգից կհեռացվեն:
KB4577586-ի տեղադրումից հետո այլեւս անհնար կլինի Flash Player-ը համակարգիչ վերադարձնել: Ընդ որում՝ Microsoft-ի ափդեյթը չի հեռացնում AFP-ի բաղադրիչները, որոնք նախկինում ներբեռնվել էին կողմնակի հավելվածների մեջ, օրինակ՝ բրաուզերների:
Լրագրողները շեշտել են, որ Windows-ի որոշ համակարգային բաղադրիչներ գործում էին Flash Player-ի միջոցով: Սակայն Microsoft-ի մասնագետներն ազատվում են հնացած ԾԱ-ից, մասնավորապես՝ իրենց Edge բրաուզերում AFP-ի աջակցությունն արդեն անջատել են:
Adobe Flash-ը մուլտիմեդիայի հարթակ է, որն օգտագործվում է գովազդային պաստառներ, անիմացիաներ, խաղեր ստեղծելու, աուդիո- եւ տեսավերարտադրման համար:
Կարծիքներ