ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք
Հունվարի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 4612 թեստավորում, առողջացել է 176 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352 399 դեպք, որոնցից 334 394-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8454 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8028 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 679 525 թեստավորում:
Կարծիքներ