ԱՄՆ-ն կարող է զորքեր տեղակայել Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում․ NYT
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Բալթյան և Արևելյան Եվրոպայի երկրներում զորքեր, օդուժ և նավատորմ տեղակայելու հնարավորությունը, հայտնելեն աղբյուրները The New York Times-ին։ Ըստ թերթի՝ ուսումնասիրվում է 1000-5000 զինվոր ուղարկելու տարբերակը՝ իրավիճակի վատթարացման դեպքում այդ թիվը տասնապատկելու ներուժով։
Ինչպես գրում է NYT-ը, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ նախագահին են ներկայացրել հնարավոր տարբերակները։ Սպասվում է, որ պետության ղեկավարը որոշում կկայացնի այս շաբաթ։Զինվորականների մի մասը կարող է ուղարկվել ԱՄՆ-ից, մի մասը՝ Եվրոպայի այլ մասերից։ Տարբերակներից ոչ մեկը չի ներառում զորքեր ուղարկել Ուկրաինա։
Արևմտյան երկրները զգուշացնում են Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու դեպքում հետևանքների մասին։ Բայդենն ավելի վաղ ասել էր, որ, իր կարծիքով, նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ վերջնական որոշում չի կայացրել Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ։ Ռուսաստանը հերքում է հարձակման ծրագրերը և չի բացառում Արևմուտքի կողմից ռազմական սադրանքները։ Իրավիճակի սրումը տեղի է ունենում Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ֆոնին։
Կարծիքներ