Հայտնի է COVID-19-ի նոր շտամների դուրսբերման երկիր-լաբորատորիան

Հայտնի է COVID-19-ի նոր շտամների դուրսբերման երկիր-լաբորատորիան

Բրազիլիան մինչև հիմա չի կարող կորոնավիրուսը հսկողության տակ վերցնել, ինչի պատճառով երկիրը դարձել է վիրուսի նոր շտամների դուրսբերման հսկայական «լաբորատորիա»: Այս մասին պատմել է Սան Պաուլուի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Դոմինգո Ալվեսը։

«Մեզ մոտ ստեղծվել է «կատարյալ փոթորիկ», քանի որ վարակի բարձր մակարդակի հետ մեկտեղ սանիտարական հսկողություն գոյություն չունի։ Մենք վերածվել ենք իդեալական լաբորատորիայի»,- ասել է մասնագետը։

Նա հայտարարել է, որ արդեն հայտնի շտամները միայն այսբերգի գագաթն են, իրականում դրանք շատ ավելի մեծ են: Ալվեսի խոսքով ՝ հատկապես վտանգավոր է Ամազոնյան շտամը, որը հայտնաբերվել է Մանաուս քաղաքում, քանի որ կորոնավիրուսը սկսում է ախտահարել ավելի ու ավելի շատ երիտասարդների, այդ թվում ՝ հղի կանանց:

«Նոր շտամների հայտնաբերումը կրում է հատուկենտ բնույթ, երբ մենք խոսում ենք մուտացիաների մասին, անհրաժեշտ է ենթադրել իրադարձությունների ամենավատ զարգացումը», — նախազգուշացրել է փորձագետը:

Բրազիլիան կորոնավիրուսի տարածման ցուցանիշով աշխարհում երրորդ տեղում է. վարակվել է 14,7 մլն մարդ, մահացել՝ 407 հազար հիվանդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում