Այլևս որպես քաղաքական սուբյեկտ հայհոյող բլոգեր գոյություն չունի. «Հանրային ձայն»-ի հայտարարությունը

Այլևս որպես քաղաքական սուբյեկտ հայհոյող բլոգեր գոյություն չունի. «Հանրային ձայն»-ի հայտարարությունը

Այսօր ավարտվեց կուսակցությունից հեռացված բլոգեր Վարդան Ղուկասյանի հրավիրած ժողովը, որը ավելի շատ նպատակ ուներ վերջինիս «ինքնակենսագրական» գիրքը վաճառելու, քան հետապնդում էր քաղաքական նպատակներ։

Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը, որում նաև ասված է. 

«Դահլիճում ներկա անձանց 80% որևիցե առնչություն չունեին «Հանրային Ձայն» կուսակցության հետ, այդ թվում նաև նիստը վարողը և նախագահողը։

Ինչևէ արձանագրենք, որ իրեն 23000 ձայնի սեփականատեր հռչակած բլոգերը տեսնելով դահլիճի սակավաթվությունը, (իրենց ճոխացրած հաշվարկով իբր 420 հոգի, իրականում 232 հոգի, կամ ավագանու ընտրություններում կուսակցությանը կողմ քվեարկած ձայների 1%) հասկացավ և ընդունեց, որ արդյունքում ընտրողը ձայն է տվել կուսակցությանը և ծրագրին, այլ ոչ թե ամբողջ քաղաքակիրթ աշխարհից ինքնամեկուսացված բլոգերին։

Հասկանալով սեփական վիճակի ամբողջ անմխիթարությունը, Վարդան Ղուկասյան անունը կրող անձը անձամբ արձանագրեց իր քաղաքական մահը, վերահաստատեց «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի 09.01.2024թ որոշումը, այն է, որ ինքը վտարված է կուսակցությունից և այդ պահից սկսած սովորական ու շարքային բլոգեր է։

Ինչ վերաբերվում է, իր «ԴՈԳ» մականվամբ նոր կուսակցության ստեղծման մասին հայտարարությանը և կոչին «Հանրային Ձայն» կուսակցության անդամներին, որ դուրս գան կուսակցությունից, ապա հայտարարենք, որ ըստ օրենքի կուսակցության անդամությունը և դրա դադարեցումը կամավոր հիմունքներով է և անդամները ազատ են այդ որոշումը կայացնելուց, մնալ «Հանրային Ձայնում», թե կրել արտասահմանից հայհոյող անձի հայհոյանքների ողջ պատասխանատվությունը։

Ինչ վերաբերվում է կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հասցեին բլոգերի կողմից հնչեցված արտահայտություններին, ապա քաղաքական կուսակցության կառավարման խորհուրդը չի իջնի բլոգերի մակարդակի քննարկումներին։

Հասարակությունը այսօրվա բլոգերյան ժողովին իր մասնակցությամբ արդեն իսկ հայտնել է իր դիրքորոշումը, այն է, բլոգերի ժողովին 23000 ընտրողներից մասնակցել են ըստ իրենց ուռճացված թվերի ընդամենը 420 անձ, կամ ընտրողների 1%, մեծ մասամբ անկուսակցական։

Ինչևէ արձանագրենք, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը մաքրվեց ինքնասիրահարված, ինքնահռչակ, հայհոյախառն բլոգերից, որի համար շնորհավորում եմ բոլորին և կուսակցականներին և ողջ Հայ ժողովրդին։

Այլևս հայկական քաղաքական դաշտում, որպես քաղաքական սուբյեկտ, հայհոյող բլոգեր գոյություն չունի»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում