Թուրքիայի ՆԳՆ-ն անցկացնում է հակահամաճարակային կանոնների պահպանման ամենամեծ ստուգումը
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը սկսել է ամբողջ երկրում հակահամաճարակային կանոնների պահպանման ամենազանգվածային ստուգումը՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կանցկացնենք Թուրքիայի տարածքում ամենազանգվածային ստուգումը, որը մենք երբեւէ անցկացրել ենք համաճարակի դեմ պայքարում»,- իր էջում գրել է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն:
Ստուգման կենթարկվեն շուկաները եւ խանութները, բիզնեսները եւ ձեռնարկությունները, առեւտրի կենտրոնները, ռեստորանները, սրճարանները, հասարակական տրանսպորտը, տաքսիները եւ ճանապարհները:
Կարծիքներ