Զելենսկին հայտարարել է Ուկրաինայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրատիսլավայում Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է, որ երկրում COVID-19 երկրորդ ալիք է սկսվել, հաղորդում է «Ուկրինֆորմ» -ը:
«Այն ժամանակ [գարնանը] Ուկրաինայի 40 միլիոն քաղաքացիներից օրական 100-ից 300 հիվանդ էինք ունենում։ Այսօր մենք ունենք օրական երեք հազար դեպք: Ցավոք, սա Ուկրաինայում երկրորդ ալիքն է», – ասել է Զելենսկին:
Օգոստոսի վերջին Ուկրաինան արգելեց օտարերկրացիների մուտքը երկիր մինչև սեպտեմբերի 28-ը, իսկ սեպտեմբերի սկզբին նաև նրանց, ովքեր տարանցիկ են ճանապարհորդում: Մամուլի ասուլիսում Զելենսկին ընդգծել է, որ ճիշտ է համարում այս միջոցը և խոստացավ բացել սահմանները, երբ վիրուսի հետ կապված իրավիճակը կայունանա:
Սեպտեմբերի 24-ի դրությամբ Ուկրաինայում հայտնաբերվել է COVID-19-ի 188 հազար դեպք, որից 3 372-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:
Կարծիքներ