Պերմում տասնյակ մարդիկ «կենդանի շղթա» են կազմել և գետում խեղդվող կնոջը փրկել
Ռուսական Պերմ քաղաքի բնակիչները, կենդանի շղթա կազմելով, Կամա գետից խեղդվող կնոջ են դուրս բերել․ պատահարի տեսանյութը հրապարակվել է «ВКонтакте» սոցկայքի «Իմ քաղաք Պերմը» էջում։
Ականատեսների համաձայն՝ անհայտ պատճառներով 32-ամյա կինը նետվել է ջուրը և գետի կեսը մեջքի վրա լողալով անցել, սակայն հանկարծակի սկսել է իրեն վատ զգալ և խեղդվել։
Տուժածին օգնության է հասել անցորդներից մեկը, որը կնոջը մինչև ափ է հասցրել, այնուհետ մի քանի տասնյակ մարդիկ կենդանի շղթա են կազմել, որպեսզի ափի մոտ գտնվող թեք սայթաքուն հատվածից կնոջը կարողանան դուրս բերել։
Նշվում է, որ տուժածին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո հանձնել են շտապօգնության բժիշկներին:
Ավելի ուշ Պերմի երկրամասի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Մախոնինն ինսթագրամյան իր էջում շնորհակալություն է հայտնել փրկարարական գործողության անդամներին՝ նշելով, որ Պերմի բնակիչները երբեք միմյանց աղետի ժամանակ չեն լքում։
Կարծիքներ