ՌԴ սառեցված ակտիվները կբավարարեն Ուկրաինայի 80% կարիքները
Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ետպատերազմական վերականգնման համար Ուկրաինան հաստատ գումար կստանա Ռուսաստանի սառեցված ակտիվներից: Նախարարը հույս ունի, որ միջոցները կհասնեն մինչև պատերազմի ավարտը։
«Դա տեղի կունենա 100%-ով, հարցն այն է՝ ինչ ծավալով։ Քանի որ կան երեք տարրեր՝ հենց սառեցված ակտիվները, դրանցից ստացված եկամուտները և այդ եկամուտների հարկերը: Սառեցված ակտիվները բավարար են մեր վերականգնման կարիքների ավելի քան 80%-ը ծածկելու համար: Մենք կկարողանանք վերակառուցել դպրոցները, հիվանդանոցները, ենթակառուցվածքները այն երկրի հաշվին, որը դրանք քանդել է», - El Pais-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարարը։
Կարծիքներ