Ողբերգական դեպք Գյումրիում․ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու 2 մարմին
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու 2 դի։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի փոխանցմամբն՝ տունն ամբողջովին եղել է ծխապատ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Կարծիքներ