Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, որ Ուկրաինան կարող է ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրամիության գագաթնաժողովից քիչ առաջ վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կստանա համայնքին միանալու թեկնածուի կարգավիճակ։
ֆոն դեր Լեյենն ասել է, որ Եվրահանձնաժողովի որոշումը՝ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, հիմնված է տվյալների, փաստերի և նախապատրաստական աշխատանքների վրա, որոնք երկիրը կատարել է վերջին ութ տարիների ընթացքում։ «Ուկրաինան վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Այնուամենայնիվ, նա պարզաբանել է, որ ԵՄ-ն «ցանկանում է ավելի շատ բարեփոխումներ տեսնել»։ Միաժամանակ, ԵՀ ղեկավարը նշել է, որ հենց հայտատու երկրից է կախված, թե արդյոք համայնքի ընդունելությունը հաջող կլինի, և որքան շուտ դա տեղի կունենա։ «Այս երկրներում ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ է ընթանում այս գործընթացը, և պետք է իրականացնեն անհրաժեշտ բարեփոխումները, պետք է ապացուցեն, որ իրենք համահունչ են Եվրամիությանը: Հետո գործընթացն ավելի արագ է ընթանում, դա բոլորովին կոշտ գործընթաց չէ»,- ամփոփեց ֆոն դեր Լեյենը:
Կարծիքներ