Թաթոյանը յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և չի վերադարձնում ՄԻՊ աշխատակազմին
ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և չի վերադարձնում ՄԻՊ աշխատակազմին, Facebook-ում գրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Արման Թաթոյանը յուրացրել է Ֆեյսբուքում առկա ՄԻՊ պաշտոնական էջը և էջի հասցեն անվանափոխել է իր անունով։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ այս պահի դրությամբ էջի նախկին կառավարողների կողմից գրասենյակին դեռևս չեն փոխանցվել էջի կառավարման թույլատվությունները, ուստի, Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։
Ի դեպ, էջը ստեղծվել է 2016 թվականի հունիսին և զարգացվել է Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ։ Այն պատկանում է ՄԻՊ գրասենյակին, և առնվազն աշխատանքային էթիկետի տեսանկյունից՝ պետք է փոխանցվեր Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանին, ով արդեն ստանձնել է Պաշտպանի պարտականությունները։
Կարծիքներ