Հին Շենում ռուս խաղաղապահները մշտադիտարկում են իրականացնում. համայնքի ղեկավար
Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:
«Ադրբեջանցիները երկու օր է՝ ինչ փակել են մայրուղուց դեպի գյուղ եկող ճանապարհը: Այնուհետև ռուս խաղաղապահները եկել են և դիտակետ են ստեղծել: Այժմ գյուղում ապրող ընտանիքներն անվտանգ են: Մեր տեղեկությամբ՝ ռուս խաղաղապահները նաև բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն»,- մանրամասնել է Հին Շենի գյուղապետը:
Կարծիքներ