Շոլցը հայտարարել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության սրումը կանխելու Գերմանիայի ցանկության մասին
Գերմանիան զգույշ որոշումներ է կայացնում Ուկրաինային սպառազինության մատակարարումների վերաբերյալ, որպեսզի կանխի Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հակամարտության սրումը։
Այս դիրքորոշումը, ինչպես գրում է ՏԱՍՍ ռուսական լրատվական գործակալությունը՝ հինգշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մարբուրգում (Հեսսենի դաշնային նահանգ) համաքաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել են տեղական հեռուստաալիքները։


Կարծիքներ