Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ:

Օրվա ընթացքում հուշահամալիր են այցելել նաև Երևանի ավագանու անդամներն ու քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում