Գրիգոր Գուլյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի որոշմամբ Գրիգոր Գուլյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար։
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ եւ 151-րդ կետերը՝ Գրիգոր Արարատի Գուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար»։
Հիշեցնենք, որ Գուլյան նախկինում զբաղեցրել է Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնը։
Կարծիքներ