Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել այս հրեշավոր հանցագործությունը․ Զախարովա

Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել այս հրեշավոր հանցագործությունը․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ-ն ամբողջ աշխարհից հեռախոսազանգեր է ստանում շարքային քաղաքացիներից, որոնք ցավակցում են Crocus City Hall-ում տեղի ունեցած սարսափելի ողբերգության և ողջ մարդկության աչքի առաջ կատարված այս արյունալի ահաբեկչության խստիվ դատապարտման խոսքերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Այժմ, ինչպես հայտարարել են Ռուսաստանի իշխանությունները, բոլոր ջանքերը ուղղված են մարդկանց փրկելուն։ Համաշխարհային հանրությունը պարտավոր է դատապարտել այս հրեշավոր հանցագործությունը»,- ասել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում