Պատրիարք Կիրիլը մեկնաբանել է պատարագի ժամանակ իր ընկնելը

Պատրիարք Կիրիլը մեկնաբանել է պատարագի ժամանակ իր ընկնելը

Նովոռոսիյսկի տաճարում պատարագի ժամանակ իր ընկնելը ոչ մի հետևանք չի ունեցել, պատճառը խոնավ հատակն է եղել, հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

Պատրիարք Կիրիլը շաբաթ օրը օծել է Նովոռոսիյսկ քաղաքում արքայազն Պետրոսի և Մուրոմի արքայադուստր Ֆևրոնիայի եկեղեցին: Ծառայության ժամանակ նա սայթաքել է և ընկել։

«Այն, որ ես այսօր ընկա, ոչինչ չի նշանակում, պարզապես հատակը գեղեցիկ է, կարելի է նայել դրան, այն այնքան փայլուն է և հարթ: Բայց երբ վրան ջուր է թափվում, նույնիսկ սուրբ ջուր, գործում են ֆիզիկայի օրենքները:

Ես այնքան անհաջող գլորվեցի այս գեղեցիկ հատակի վրայով, բայց Աստծո շնորհով, առանց որևէ հետևանքի: Մյուս կողմից, դուք բոլորդ կհիշեք այս օրը, ինչպես և ես կհիշեմ, բայց ուրախությամբ, երախտագիտությամբ, որ այս տաճարը կառուցվել է ձեր ջանքերով»,- ասել է պատրիարք Կիրիլը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում