Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում hունիսի 25-ին, 27-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում hունիսի 26-ին կեսօրից հետո և գիշերը, 27-29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: Հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարծիքներ