Նիագարայի ջրվեժը սառցակալել է (լուսանկարներ)

Նիագարայի ջրվեժը սառցակալել է (լուսանկարներ)

ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող Նիագարայի ջրվեժը սառել է՝ վերածվելով ձմեռային տեսարժան վայրի, ուր այցելությունները չեն դադարում անգամ ցրտաշունչ ձմռան պայմաններում:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, սառած ջրվեժի լուսանկարներն արվել են Նյու Յորքում՝ -18 աստիճան ցրտի պայմաններում՝ ըստ Ցելսիուսի: Ջրային զանգվածի տեղում հսկայական սառցաբեկորներ են հայտնվել, իսկ օդը պատած մառախուղի ֆոնին տպավորիչ ծիածան է հայտնվել:

Ինչպես երևում է հրապարակված տեսանյութում, ջրվեժից գոլորշի է բարձրանում, ինչը պայմանավորված է ջրի և օդի ջեմաստիճանների տարբերությամբ: Ջրի ջերմաստիճանն ավելի բարձր է քան սառը օդինը:

Նիագարայի ջրվեժն այսպիսի տեսք է ստանում ամեն տարի ձմռան ամիսներն, սակայն սառցապատման աստիճանը տարբեր է լինում՝ կախված եղանակային պայմաններից:   

Նշվում է, որ վերջին անգամ ջրվեժի տարածքում այդքան շատ ձյուն և սառույց է եղել 2017 թվականի մարտին, երբ ձյան շերտի հաստությունը հասել էր 60 սմ-ի: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում