Հնդկաստանը մտադիր է վտարել Պակիստանի դեսպանատան աշխատակիցների կեսին լրտեսության համար
Հնդկաստանը երեքշաբթի հայտարարել է լրտեսության համար Նյու Դելիում Պակիստանի դեսպանատան աշխատակիցների կեսին վտարելու մտադրության մասին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: «Նրանք զբաղվում էին լրտեսությամբ եւ գործ ունեին ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- մեջբերում է գործակալությունը ԱԳՆ-ի հայտարարությունը:
Նշվում է նաեւ, որ Հնդկաստանը նույն թվով կկրճատի նաեւ իր դիվանագիտական ներկայացուցիչների թիվը Իսլամաբադում:
Հնդկաստանը մայիսի 31-ին արդեն վտարել էր պակիստանացի երկու դիվանագետի ՝ լրտեսության կասկածանքով: Պակիստանը մեղադրանքն անհիմն է համարում:
Կարծիքներ