Միանշանակ վերցնելու եմ մանդատը. Նարեկ Ղահրամանյան
Ինչպես արդեն հայտնել ենք, մանդատը վայր դնելու մասին հայտարարած Արսեն Ջուլֆակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը, ով «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարն է:
Freenews.am-ի հետ զրույցում Նարեկ Ղահրամանյանն ասաց՝ մանդատը միանշանակ պիտի վերցնի, ինչը կարող է իրեն խանգարել չվերցնել այն:
Հարցին, թե 2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կապանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելուց հետո ի՞նչ գործունություն է ծավալել, Նարեկ Ղահրամանյանը պատասխանեց.
«Ակտիվ գործունեությամբ չեմ զբաղվել, զբաղվել եմ կուսակցական գործունեությամբ և անհատ ձեռնարկատիրությամբ»:
Ինչ վերաբերում է հավանական մանդատը վերցնելու մասին խմբակցության հետ ունեցած քննարկմանը, Նարեկ Ղահրամանյանն ասաց, որ խոսակցություն արդեն եղել է, սակայն շեշտեց՝ խմբակցության հետ խոսակցություն միշտ է լինում, այնպես չէ որ միայն հիմա են այս թեմայով խոսել:
Խոսելով ապագա գործունեության մասին՝ Նարեկ Ղահրամանյանն ասաց.
«Ինձ համար առաջնայինը մեր տարածաշրջանի հետ կապված խնդիրներն են լինելու»:
Հիշեցնենք, որ երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ:
Կարծիքներ