Անլար մագնիսական լիցքավորում BBK Realme-ի կողմից

Անլար մագնիսական լիցքավորում BBK Realme-ի կողմից

Չինական BBK Realme ընկերությունը թողարկելու է անլար մագնիսական լիցքավորման սարք, որը նման է Apple սմարթֆոններում եղածին: 

Լիցքավորիչը կկոչվի MagDart, ինչը հիշեցնում է Apple-ի MagSafe-ը: Լիցքավորման տարբերակներից մեկը համարյա ամբողջությամբ կրկնում է Apple-ի դիզայնը, երկրորդը՝ լիցքավորման խոշոր կայանը, որը նախատեսված է մի քանի սարքերի համար։

Ենթադրվում է, որ Realme նոր սմարթֆոնները հագեցած կլինեն մագնիսական հարթակով՝ նման լիցքավորիչներն ու համատեղելի սարքերը միացնելու համար: Սնուցման համակարգը հիմնված կլինի Qi ստանդարտի վրա:

MagDart-ի թողարկման ժամկետը չի հաղորդվում, ինչպես նաեւ դրանով հագեցած սմարթֆոններինը: Ներկայումս Realme ապրանքանիշը անլար լիցքավորման սարքեր չի թողարկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում