«Հայրենիք»-ի գետնանցումում հայտնաբերվել է տղամարդու անճանաչելի դի
Հունվարի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի «Հայրենիք»-ի գետնանցումում դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված գետնանցումում գտնվող անկյունային հատվածի ստվարաթղթերի տակից հայտնաբերել են անձը չպարզված միջին տարիքի տղամարդու՝ անճանաչելի և նեխած վիճակում դիակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կարծիքներ