Բելառուսի առաջնության խաղում մրցավարը կորցրել է գիտակցությունը

Բելառուսի առաջնության խաղում մրցավարը կորցրել է գիտակցությունը

Բելառուսի առաջնության ԲԱՏԷ-«Դինամո-Բրեստ» խաղի գլխավոր մրցավար Դմիտրի Դոլյան կորցրել է գիտակցությունը խաղի ժամանակ։

Մրցավարին պատգարակով դուրս են բերել խաղադաշտից և տեղափոխել հիվանդանոց։ Գլխավոր մրցավարի պարտականությունները կատարել է հանդիպման պահեստային մրցավարը։

Նշվում է, որ Դոլյան հիվանդանոցում գիտակցության է եկել և իրեն նորմալ է զգում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց թե ինչն է եղել ուշագնացության պատճառը, չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում