Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 182-ի
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 182-ի, 727 մարդ վիրավոր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Երկրի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ զոհերի շարքում կան կանայք, երեխաներ և բժիշկներ։ Լիբանանի հարավային շրջաններից մարդիկ փորձում են փախչել իսրայելական գնդակոծությունից։
Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Բեյրութում, Տրիպոլիում և Լիբանանի արևելյան և հարավային շրջաններում դպրոցները կծառայեն որպես ապաստարաններ տեղահանվածների համար։
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ պատրաստվում է հարվածել Բեկաայի հովտում գտնվող տներին, որտեղ պահվում են «Հեզբոլլահ»-ի ռազմավարական զենքեր։ Իսրայելի բանակի խոսնակը քաղաքացիական անձանց կոչ էր արել արագ տարհանվել։ Մինչ այս հաղորդվել էր, որ իսրայելական հարվածներից 100 մարդ է զոհվել։
Կարծիքներ