Ասադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունը
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարության ձևավորման մասին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
«Նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել Մուհամեդ Ղազի ալ Ջալալիի գլխավորությամբ նոր կառավարություն ձևավորելու մասին», - հայտնել են Ասադի գրասենյակից։
Նոր կառավարությունում փոխվել են մի շարք նախարարներ: Արտաքին գործերի նախարարի պաշտոնը Ֆեյսալ Միքդադի փոխարեն զբաղեցնում է Բասամ Սաբբաղը, որն ավելի վաղ նրա տեղակալն էր։
Կարծիքներ