Չինացի լողորդուհին նոր համաշխարհային ռեկորդ է գրանցել
Չինաստանը ներկայացնող Լի Բինջին նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել 400 մ ազատ ոճում: Չինաստանի առաջնությունում նա տարածությունը հաղթահարել է 3 րոպե 51,30 վայրկյանում, գրում է «Արմսպորտը»։
Նախորդ նվաճումը պատկանում էր ավստրալուհի Արիարնա Տիտմուսին և սահմանվել էր այս տարվա մայիսին՝ 3 րոպե 56,40 վայրկյան։
Մինչ այս 20-ամյա Բինջիի լավագույն արդյունքը 400 մետր մրցակարգում եղել է 3 րոպե 55,83 վայրկյան։
Լի Բինջին Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է 4×200 մ ազատ ոճի կանանց փոխանցումավազքում և 2020 թվականի Խաղերի բրոնզե մեդալակիր 400 մ ազատ ոճում։
Կարծիքներ