Անկախ տեղակայման վայրից՝ այս պայմանները պիտի ապահովենք. Անդրեասյանը ցույց է տվել դպրոցների լաբորատորիաները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել դպրոցներից մեկի ՏՏ լաբորատորիայից՝ նշելով, որ այն հավաքական լուսանկար է, կարող էին նման բազմաթիվ նկարներ լինել:
«Այստեղ կարող էին լինել տասնյակ այլ լուսանկարներ այս և այլ դպրոցներից, որոնք նոր են կառուցվել, հիմնանորոգվել են, բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ են ստացել։
Նախորդ տարի 540 դպրոց ստացել է բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների նման լաբորատորիաներ։ Մեր դպրոցների շուրջ կեսը արդեն նման լաբորատորիաներ ունի։
Իսկ նորակառույց դպրոցները՝ հիմնականում մարզերում և գյուղական բնակավայրերում, այս պայմաններն են ունենում։
Սա նշանակում է, որ անկախ տեղակայման վայրից՝ այս պայմանները պիտի ապահովենք։ 300 դպրոցների ծրագիրը հենց դրա մասին է»,- գրել է նախարարը:
Կարծիքներ