Ծնողների հետ հանդիպումից հետո ևս մի գրություն ենք ուղարկել. սպասում ենք պաշտոնական պարզաբանումների. Արման Թաթոյան
Երեկ ծնողների հետ հանդիպումից հետո եւս մեկ գրություն ենք հասցեագրել երեկվա հանդիպման արդյունքներով: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներին մոտեցած Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով երեկ հանդիպում էր ունեցել բուհ չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ:
«Ծնողների հետ կապը պահպանում ենք եւ սպասում ենք պաշտոնական պարզաբանումների, ինչը պետք է որ այսօր լինի: Ըստ այդմ նոր կկարողանանք գնահատականներ տալ».- ասաց Արման Թաթոյանը:
Կարծիքներ