ՌԴ-ն զինուժը դուրս է բերում Խերսոնից
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է զինուժը դուրս բերել ուկրաինական Խերսոնից։ Մոսկվան այն օկուպացրել էր պատերազմի մեկնարկին, ապա՝ բռնակցել հանրաքվեով:
Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը Շոյգուին առաջարկել էր Խերսոնի շրջանում Դնեպրի ձախ ափ փոխադրել ստորաբաժանումները, ինչի հետ Շոյգուն համաձայնել է։
Սուրովիկինն առաջարկը պատճառաբանել է Դնեպրի աջ ափին բանակի մատակարարման դժվարություններով և առաջարկել տեղակայվել մյուս ուղղություններում, ինչը գործնականում նշանակում է հանձնել Խերսոնը:
Երկու բարձրաստիճան զինծառայողների զրույցի այդ հատվածը, ինչպես գրում է ՀԺ֊ն՝ ցուցադրվել է Ռուսաստանի հեռուստատեսությամբ:
Կարծիքներ