Գրադարանավարի օրվա առթիվ մի շարք գրադարաններ և մշակութային հաստատություններ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրով և շնորհակալագրով

Գրադարանավարի օրվա առթիվ մի շարք գրադարաններ և մշակութային հաստատություններ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրով և շնորհակալագրով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Գրադարանավարի օրվա առթիվ, ինչպես նաև արտակարգ դրության օրերին առցանց հարթակում կատարած արդյունավետ աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով պարգևատրվել են.

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային գրադարանը (տնօրեն՝ Աննա Չուլյան),

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը» (տնօրեն՝ Ռուզան Տոնոյան),

Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանը (տնօրեն՝ Լուսինե Կիրակոսյան),

«Արմավիրի մարզային գրադարանը (տնօրեն՝ Աիդա Ղազարյան),

Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանը (տնօրեն՝ Վաչե Պետրոսյան),

Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը» (տնօրեն՝ Մարիամ Համբարձումյան),

Լոռու մարզային գրադարանը (տնօրեն՝ Կարինե Հակոբյան),

Կոտայքի մարզային գրադարանը (տնօրեն՝ Անահիտ Խեչոյան),

Շիրակի մարզային գրադարանը (տնօրեն՝ Գևորգ Ամիրյան),

Սյունիքի մարզային գրադարանը (տնօրեն՝ Լիաննա Գասպարյան),

Վայոց ձորի մարզային գրադարանը (տնօրեն՝ Արփինե Ավագյան),

Տավուշի մարզային գրադարանը (տնօրեն՝ Անահիտ Ղուկասյան),

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը (տնօրեն՝ Հասմիկ Կարապետյան),

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Գրադարանների կենտրոնացած համակարգ» կազմակերպությունը (տնօրեն՝ Արմինե Պետրոսյան),

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը (տնօրենի ժ/պ՝ Նունե Շահվերդյան),

ՀՀ էկոնոմիկայի նախարարւթյան Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը (ղեկավար՝ Լևոն Ղարիբյան),

Հայաստանի պետական տնտեսագիտական համալարանի գիտական գրադարանը (ղեկավար՝ Արմինե Հովհաննիսյան), Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանի առաջատար գրադարանավար Նաիրա Իվանյանը:

Գրադարանավարի օրվա առթիվ, ինչպես նաև նախարարության հետ սերտ համագործակցության համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են.

Խամաճիկների պետական թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Աննա Էլբակյան),

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բայանդուրյան),

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Կարեն Ներսիսյան),

«Գեղարեգ» կրթամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Գրիգոր Դաշտոյան):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում