Սենատում հանրապետականների առաջնորդը շնորհավորել է Բայդենին ընտրություններում հաղթանակի առթիվ

Սենատում հանրապետականների առաջնորդը շնորհավորել է Բայդենին ընտրություններում հաղթանակի առթիվ

ԱՄՆ Կոնգրեսի սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոննելը շնորհավորել է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Այսօր ես ցանկանում եմ շնորհավորել ընտրված նախագահ Ջո Բայդենին, նա նոր մարդ չէ սենատի համար, նա բազմաթիվ տարիներ է նվիրել պետական ծառայությանը: Ես նաև ցանկանում եմ շնորհավորել Կալիֆոռնիայից մեր գործընկեր փոխնախագահ ընտրված Կամալ Հարիսին»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Մաքքոննելը:  

Նախագահ Թրամփը մինչ այժմ չի ընդունել ընտրություններում իր պարտությունը և փորձում է Բայդենի հաղթանակը վիճարկել դատարաններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում