Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է ընդերքի ոլորտում 2022-ին կատարած աշխատանքները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության վերահսկողության ուղղությամբ 2022թ․ իրականացրել է 81 ստուգում, 2021-ին իրականացվել է 66, իսկ 2020-ին՝ 21 ստուգում։ 2022-ի ստուգումների քանակի աճը 2021-ի համեմատ կազմել է 22.7%, իսկ 2020-ի համեմատ՝ 285.7%:
Այս մասին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
«Տարեկան ծրագրով կատարողականը կազմում է՝ 2022թ.՝ 100%, 2021թ.՝ 57.1%, 2020թ.՝ 30.7%:
Ավարտված 81 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 446 իրավախախտման դեպք (2021թ.՝ 366, համեմատական աճ 2021-ի համեմատ՝ 21.8%)։
Կայացվել է 203 վարչական տույժ նշանակելու մասին որոշում (2021թ.՝ 88, 2020թ.՝ 17, համեմատական աճ 2021-ի համեմատ՝ 130.7%, 2020-ի՝ 1094.1%),
Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 20 մլն 290 հազ. ՀՀ դրամ (2021՝ 15 մլն 770 հազ. դրամ, 2020՝ 2 մլն 200 հազ. դրամ, համեմատական աճը 2021-ի նկատմամբ՝ 28.7%, 2020-ի՝ 822.3%),
Շրջակա միջավայրին պատճառված հաշվարկված վնասի հատուցման չափը կազմել է 199 մլն 278 հազ. 261 ՀՀ դրամ (2021-ին՝ 166 մլն 759 հազ. 721 դրամ, 2020-ին՝ 39 մլն 722 հազ. 119, համեմատական աճը 2021-ի համեմատ՝ 19․5%, 2020-ի՝ 401․7%)։
2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան թույլտվությունների առկայության ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք, որից միայն 6-ով ՊԵԿ-ի կողմից հաշվարկված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 961 մլն 178 հազ. 695 ՀՀ դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հայտնաբերված խախտումներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Նշվում է, որ, հաշվի առնելով ոլորտի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների շնորհիվ գրանցած վերոհիշյալ բարձր ցուցանիշներն ու նշանակալի արդյունքները, ԲԸՏՄ ընդերքի վերահսկողության վարչությունը ճանաչվել է 2022թ․ տարվա լավագույն կառուցվածքային ստորաբաժանում։
Կարծիքներ