Ռուսական «Дождь» հեռուստաընկերության թղթակիցն Արցախում ընկել է Ադրբեջանի հրետակոծության տակ
Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին Արցախի Մարտունի քաղաքում ընկել է Ադրբեջանի հրետակոծության տակ: Այս մասին հայտնում է հեռուստաընկերության կայքը՝ նշելով, որ թղթակիցը չի տուժել և այժմ գտնվում է ռմբապաստարանում:
Ելովսկու հետ միասին դեպքի վայրում են եղել նաև հայ և արտասահմանցի այլ լրագրողներ ու թղթակիցներ: Նրանք Մարտունիում շրջայցի ընթացքում լուսանկարահանելիս և տեսանկարահանելիս են եղել սեպտեմբերի 27-28-ը Ադրբեջանական հրետակոծությունից տուժած քաղաքացիական տները:
Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներն ու Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը:
Կարծիքներ