Մոլդովայում տեղական իշխանությունների կրկնակի ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում

Մոլդովայում տեղական իշխանությունների կրկնակի ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում

Մոլդովայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Բալթի քաղաքապետի, ինչպես նաև մի շարք այլ բնակավայրերի ղեկավարների արտահերթ ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը,- հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ընտրատեղամասերն աշխատում են սովորական ռեժիմով, քվեարկությունն ընթանում է հարթ, առանց միջադեպերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 18:00-ի դրությամբ ընտրական շեմը հաղթահարվել է բոլոր 15 բնակավայրերում։

Բալթի քաղաքում այս պահին քվեարկել է ընտրողների 29,6%-ը, 2019-ին տեղական իշխանությունների համընդհանուր ընտրություններում այս ժամվա մասնակցությունը քաղաքում կազմել է 31,1%, լրագրողներին ասել է շրջանային ընտրական խորհրդի նախագահ Իրինա Սերդյուկը։ Նրա խոսքով, ոստիկանությունը մինչ այժմ արձանագրել է միայն մեկ խախտում՝ կապված ապօրինի քարոզչության հետ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում