Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Նեթանյահուն չի կարող մեկնել

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Նեթանյահուն չի կարող մեկնել

Ինչպես հայտնի է, Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում է կայացրել։

Հրապարակվել է 124 երկրի ցանկ, որտեղ Նեթանյահուն չի կարող մեկնել։ Այդ երկրներն են՝ Գերմանիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Իտալիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Նիգերիա, Քենիա, Ճապոնիա, Հարավյաին Կորեա, Ավստրալիա, Բրազիլիա, Մեքսիկա և այլն։

Ըստ Ermenihaber-ի, ուշագրավ է, որ այդ երկրների ցանկում Թուրքիան և մի շարք այլ մահմեդական երկրներ ներառված չեն։ Դրա պատճառն այն է, որ Թուրքիան Միջազգային քրեական դատարանի անդամ երկիր չէ, չի ստորագրել ու չի վավերացրել Հռոմի ստատուտը։

Հիշյալ ցանկում Թուրքիայի բացակայությունը սոցցանցերում մեծ աղմուկ առաջացրել։ Օգտատերերը մեկնաբանություններ են արել՝ դժգոհելով, թե ինչու Թուրքիան չկա այդ ցանկի մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում