Արդեն վաճառվել է ԱԱ-2022-ի խաղերի ավելի քան 800 000 տոմս
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԱ-2022-ի խաղերի տոմսերի վաճառքի առաջին փուլի արդյունքներով վաճառվել է 804․186 տոմս։ Մրցաշարի բացման և եզրափակիչ խաղերի տոմսերն ամենապահանջված են։ Տոմսեր գնելու նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերել են Քաթարի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Մեքսիկայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Գերմանիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի երկրպագուները։
Երկրպագուները, ովքեր չեն կարողացել մասնակցել վաճառքի առաջին փուլին, ևս մեկ հնարավորություն կունենան: Վաճառքի երկրորդ փուլը մեկնարկում է ապրիլի 5-ին։
Կարծիքներ