ԱՄԷ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը դեկտեմբերի 6-ին կայցելի Իրան
ԱՄԷ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թահնուն բեն Զայեդը դեկտեմբերի 6-ին կայցելի Իրան։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ISNA գործակալությանը:
Քաղաքական գործիչը Թեհրան կժամանի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հրավերով։
Նոյեմբերի 24-ին Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ասել է, որ Թեհրանն ու Աբու Դաբին պայմանավորվել են նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում։
ԱՄԷ-ն իջեցրեց Իրանում դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը այն բանից հետո, երբ իրանցի ցուցարարները, որոնք վրդովված էին 2016 թվականին Սաուդյան Արաբիայում շիա հոգևորական Նիմր ալ-Նիմրայի մահապատժից, ներխուժեցին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան տարածք:
Կարծիքներ