Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և կից 27 բնակավայրի փողոցները
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են՝ կառավարություն-համայնք գործակցությամբ ասֆալտապատվում են Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 27 բնակավայրերի ներհամայնքային փողոցները։
Աշտարակ, Արտաշավան, Բազմաղբյուր, Կարբի, Ղազարավան, Նոր Երզնկա, Ուշի, Սաղմոսավան, Սասունիկ, Փարպի, Օհանավան, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Բյուրական, Լեռնարոտ, Կոշ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուջան, Տեղեր, Օշական, Օրգով բնակավայրերում իրականացվում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։
2024 թ․ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 249 մլն 721 հազ դրամ է։ Համաֆինանսավորվող ծրագրում 65 %-ը կամ 2 մլրդ 112 մլն 318 հազ դրամը համայնքի ներդրումն է, իսկ 35%-ը՝ 1 մլրդ 137 մլն 403 հազ դրամը Կառավարության կողմից հատկացվող գումարի չափն է։
Աշխատանքներն ընթացքի մեջ են, ամբողջապես կավարտվեն տարեվերջին։ Արագածոտնի մարզպետի որոշմամբ ստեղծված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման հանձնաժողովի կողմից աշխատանքների որակը և կատարման ժամկետները վերահսկվում են։
Կարծիքներ