Դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվել
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզերից մեկի տարածքային բաժնում 32-ամյա տղամարդը դիմում է ներկայացրել, որ իր անչափահաս որդու համադասարանցին իր տղայի կամքին հակառակ բռնի սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քաղաքացուն հրավիրել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ նա հայտնել է, որ այդ մասին իմացել է, երբ տղան լացելով եկել է տուն ու հայտնել իրենց։ Երեխան ասել է, որ ինքը չի ուզում ապրել, ուզում է ինքնասպանություն գործել, իսկ սեպտեմբերի 9-ին երեխայի ծնողները գնացել են հիմնական դպրոց, որտեղ սովորում է իրենց որդին։
Ըստ կայքի՝ այնտեղ էլ 70-ամյա Ս․ Պ․-ն նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ՝ ասելով, որ եթե այդ մասին բարձրաձայնեն, կսպանի իրենց։ Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի տվյալ մարզի քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «սեքսուլ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ դեպքի վերաբերյալ չի հրապարակվում։
Կարծիքներ