Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները վիրավորում ստացած զինծառայողներին ներկայացրել են զբաղվածության ծրագրերը

Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները վիրավորում ստացած զինծառայողներին ներկայացրել են զբաղվածության ծրագրերը

Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներն այսօր այցելել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն՝ պատերազմում վիրավորում ստացած և բուժման ընթացքում գտնվող զինծառայողներին ներկայացնելու զբաղվածության պետական ծրագրերը։

Մասնագետները խոսել են աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու, անասնապահությամբ զբաղվելու և այլ ծրագրերին դիմելու ընթացակարգերի, առաջնահերթությունների, ֆինանսական չափի, աշխատանքային պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների մասին։

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով։ Զինծառայողներն ստացել են ոչ միայն հետաքրքող հարցերի պատասխանները, այլև ներկայացրել են  իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։