Ջո Բայդենի և Սի Ծինփինի հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի անձնական հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հունիսի 20-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Նախագահ Բայդենի և նախագահ Սի Ծինպինի անձնական փոխգործակցությանը փոխարինող ոչինչ չկա: Ես ակնկալում եմ, որ մենք դա կտեսնենք առաջիկա ամիսներին»,-ասել է նա ABC հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով երկու ղեկավարների հնարավոր հանդիպման ժամկետների մասին հարցին:
Հունիսի 18-19-ին Բլինկենն այցելել է Պեկին և հանդիպել Չինաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նա հայտարարել է, որ շուտով Չինաստան կայցելեն ԱՄՆ վարչակազմի մի շարք այլ ներկայացուցիչներ և Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգին հրավիրել է Վաշինգտոն: Ցին Գանգն ընդունել է հրավերը։
Կարծիքներ