Մարկոս Լիորենտեն «Աթլետիկոյի» ստադիոնում ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել
Իսպանիայի չեմպիոն, Մադրիդի «Աթլետիկոյի» 26-ամյա իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ակումբի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում։
«Չկա աշխարհում կյանքի ավելի լավ ուղեկից»,- գրել է Լիորենտեն Ինստագրամում։
Ֆիթնեսի մարզիչ, մոդել, կրթությամբ իրավաբան, 25-ամյա Պատրիսիա Նոարբեն դրական պատասխան է տվել ամուսնության առաջարկին։ Նրանք միասին են 2013 թվականից։
Կարծիքներ