Solar Orbiter-ը ֆիքսել է Արևի՝ ամենամոտիկից արված կադրերը (լուսանկարներ)

Solar Orbiter-ը ֆիքսել է Արևի՝ ամենամոտիկից արված կադրերը (լուսանկարներ)

Բրիտանական Solar Orbiter տիեզերական սարքը Երկիր է ուղարկել Արևի նոր պատկերներ, որոնք արվել են մարտի 26-ին և մանրամասն ցույց են տալիս «հրե հսկայի» վրա կատարվող գործընթացները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Մեծ Բրիտանիայի տիեզերական գործակալության տիեզերական գիտության գծով ղեկավար Քերոլայն Հարփերն ընդգծել է, որ «այս անհավանական պատկերները տեսնելն անչափ հուզիչ է»:

Կադրերն արվել են Solar Orbiter-ի՝ Արևի մոտով անցման ամենամոտ կետում և համարվում են Արևի ամենապարզ պատկերները:

Solar Orbiter-ի վրա կա 10 գիտական գործիք, որոնք միասին աշխատում են Արևի ուսումնասիրության ուղղությամբ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում