Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինվորականները չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինվորականները չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին

Ամերիկացի զինվորականները չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Պենտագոնում լրագրողների առջև ելույթ ունենալով։

«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պարզ հասկացրել է, որ մտադիր չէ մարտական գործողություններ իրականացնելու նպատակով զորք ուղարկել Ուկրաինա»,- ասել է նա:

Օսթինին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է ուղարկում Եվրոպայի տարածաշրջան Ուկրաինայի պատճառով։

«Մենք, անկեղծ ասած, ոչ մի զորք չենք տեղափոխել»,- պատասխանել է Պենտագոնի ղեկավարը:

Նրա հետ ելույթ ունեցած ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին հաստատել է նրա խոսքերը. «Մենք դեռ ոչ ոքի չենք ուղարկել Եվրոպա»։

Միլին նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը հարձակողական սպառազինություն և մշտական ուժեր չունի Ուկրաինայում․

«Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, դա անհետեւանք չի անցնի: Ուկրաինայում գտնվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ոչ մեծ թվով խորհրդականներ և հրահանգիչներ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում։ ԱՄՆ-ն Ուկրաինայում սպառազինությունների հարձակողական համակարգեր և մշտական ուժեր չունի։ Մեր դերը սահմանափակ է»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում