Մարտի 18-ից 19-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 66 ավտոմեքենա
Մարտի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Սադունց, Բազմաբերդ, Սյունիքի մարզի Գեղանուշ, Տավուշի մարզի Հաղթանակ, Կոտայքի մարզի Հանքավան, Սևաբերդ, Շիրակի մարզի Ախուրյան, Բանդիվան, Բավրա, Մեծ Սեպասար, Վարդաղբյուր գյուղերում, Ջաջուռավան-Կրաշեն, Գեղաձոր-Արթիկ, Վարդաղբյուր-Սալուտ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք, Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր, Գեղարքունիքի մարզի Շատվան-Նորաբակ ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 66 ավտոմեքենա և 121 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Կարծիքներ