Պապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը սեյսմոլոգները Պապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Պորտ Մորսբիից 659 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 284 հազար մարդ։ 

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում