Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 16 հազար 500 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 16 հազար 568 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին տեղեկացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է Covid-19-ի 16 568 հաստատված դեպք՝ 84 շրջանում: Ընդ որում 1955-ը, այսինքն 11.8 տոկոսը առանց կլինիկական դրսևորումների է»,-ասվում է հաղորդագրությունում:
Ռուսաստանում ընդհանուր առմամբ մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 10 մլն 634 հազար 603 դեպք։
Կարծիքներ